Բաժիններ՝

Մերկելն անհանգստացած է Մերձավոր Արևելքի իրադրությունից

Մերձավոր Արեւելքում իրադրության զարգացումն անհանգստություն է հարցուցում, անհրաժեշտ է օգտագործել դիվանագիտական շփումներն Իրանի շուրջը հակամարտության կարգավորման համար: Հուլիսի 19-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Անշուշտ, ես անհանգստացած եմ, չի կարելի այս պահին առանց անհանգստության նայել այդ տարածաշրջանին»,- ասել է նա: «Մենք շեշտը դնում ենք դիվանագիտական լուծման վրա»,- ասել է Մերկելը՝ նշելով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության համար ուղիների վերականգնման անհրաժեշտությունը: Կանցլերն ընդունել է, որ Իրանն, «իհարե, միայնակ չի կրում պատասխանատվությունը» միջուկային գործարքի պահպանման համար: Այնուամենայնիվ, Մերկելը կարծում է, որ Թեհրանը պետք է շահագրգռված լինի համաձայնագրի դրույթների կատարման հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս