Բաժիններ՝

Պենտագոնը հիասթափված է ԱՄՆ-ի մարտական խմբից Իսպանիայի ֆրեգատը հանելու՝ Մադրիդի որոշումից

Պենտագոնը հիասթափված է Իսպանիայի կառավարության որոշումից ամերիկյան Abraham Lincoln ավիակրի գլխավորած մարտական խմբի կազմից թագավորության Mendes Nunes ֆրեգատը վերջնականապես հանելու որոշումից: EFE գործակալությանն այդ մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Կառլա Գլիսոնը։

Մայիսին թագավորության իշխանությունները հայտարարել են, որ մարտական խմբի կազմից Մերձավոր Արեւելք ուղարկված նավը հանելը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ-ը փոխել է սկզբնական առաքելությունը: Սկզբում խոսքը վերաբերում էր ժամանակավոր որոշմանը՝ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ լարվածության աճի պատճառով:

Ինչպես հայտնել է El Pais թերթը, ֆրեգատն այդ ընթացքում կանգ է առել Հնդկաստանի եւ Օմանի նավահանգիստներում՝ սպասելով, որ մարտական խումբը կշարունակի իր ուղին: Այն պատճառով, որ Պարսից ծոցում լարվածությունը չի թուլանում, Իսպանիայի պաշտպանության նախարարությունը որոշել է, որ «Մենդես Նունիեսն» իր երթուղով կմկենի ինքնուրույն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031