Թրամփը Լուիզիանայում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել «Բարրի» փոթորկի պատճառով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 11-ի երեկոյան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Լուիզիանայի նահանգում «Բարրի» մոտեցող արեւադարձային փոթորկի պատճառով: Համապատսխան հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել է Reuters գործակալությունը, նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ է տալիս գործի դնել դաշնային միջոցները եւ ֆինանսավորումը տարերքի եւ դրա հետեւանքների դեմ պայքարի համար: «Բարրի» արեւադարձային փոթորիկը ձեւավորվել է հուլիսի 11-ին Մեքսիկական ծոցում՝ Լուիզիանայի եւ Միսիսիպիի նահանգների ափից ոչ հեռու: Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել էդվարդսը հուլիսի 10-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել նահանգի ամբողջ տարածքում: Մի շարք ափամերձ օկրուգներում տարահանում է հայտարարվել: Սպասվում է, որ հուլիսի լույս13-ի գիշերը «Բարրին» կարող է հասնել Լուիզիանայի ափերին եւ սաստականալ մինչեւ մրրիկի մակարդակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: