ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները

Եվրամիության (ԵՄ) 28 երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 15-ին կայանալիք լիագումար նիստում կքննարկեն Իրանի եւ իրանական միջուկային ծրագրին նվիրված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրության պատճառով ռազմական էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները: Հուլիսի 12-ին Բրյուսելում այդ մասին հանդիպման նախաշեմին լրագրողներին հայտնել է ԵՄ-ի ներկայացուցիչը:

«Արտաքին գործերի նախարարները կքննարկեն Իրանի հարցը: Ինչպես սպասվում է, նրանք կկենտրոնան տարածաշրջանում եւ Պարսից ծոցի տարածաշրջանի շուրջը լարված իրադրության վրա եւ կքքնարկեն այն վիրպումների գոյություն ունեցող ռիսկի նվազեցման ուղիները, որոնք կարող են հանգեցնել ռազմական էսկալացիայի»,- ասել է  նա:

Դիվանագետի խոսքով՝ արտգործնախարարությունների ղեկավարները կողմերին առավելագույն զսպվածության կոչ կանեն: «Նախարարներն առավելագույն զսպվածությամն կոչ կանեն: Մենք ակնկալում ենք, որ Իրանը կվերադառնա ԳՀՀՊ-ի լիակատար իրականացմանը: Եվ շարունակում ենք ափսոսալ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների համար»,- հավելել է աղբյուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս