Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ գաղտնարժույթները հուսալի չեն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը հուլիսի 11-ին քննադատորեն է արտահայտվել գաղտնարժույթների մասին՝ կարծիք հայտնելով, որ դրանք հուսալի չեն եւ կարող են նպաստել հանցավոր գործունեությանը: Համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել է Twitter-ի՝ իր էջում:

«Ես բիթքոյնի եւ այլ գաղտնարժութների մոլի երկրպագու չեմ, որոնք փող չեն, եւ որոնց արժեքը շատ փոփոխական է եւ ոչ մի բանի վրա հիմնված չէ: Չկարգավորվող կրիպտոակիվները կարող են նպաստել անօրինական գործունեությանը, այդ թվում թմրանյութերի վաճառքին եւ այլ անօրինական գործողությունների»,- գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

«Մեզ մոտ ԱՄՆ-ում կա սոսկ մեկ իրական արժույթ, եւ այն ավելի ուժեղ է, քան երբեւէ, կայուն է եւ հուսալի: Անտարակույս, այն ամենատարածված արժութն է ամբողջ աշխարհում, եւ այն միշտ այդպիսին կմնա: Եվ այն կոչվում է ամերիկյան դոլար»,- եզրափակել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս