Ողբերգական վթար Երևանում. կան զոհեր և վիրավորներ. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են
Հուլիսի 11-ին, ժամը 23:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գտնվող «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Quest» և «Mercedes E320» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին և տուժածներ Ա.Վ.-ն (ծնված 2015 թ.) և Է.Վ.-ն (ծնված 2012 թ.) դուրս են բերվել «Nissan Quest» մակնիշի ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Ռ.Մ.-ն (ծնված 1954 թ.) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել մեկ, իսկ «Nissan Quest» մակնիշի ավտոմեքենայից 2 տուժած և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: «Nissan Quest» մակնիշի ավտոմեքենայի տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի