ԱՄՆ-ը տրամադրված է ՉԺՀ-ի դեմ պատժամիջոցների հնարավորությանն իրանական նավթի ներմուծման պատճառով
ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները համաձայնության են եկել այն հարցում, որ հունիսին Չինաստանի կողմից ավելի քան 1 միլիոն բարել նավթի ներմուծումն Իրանից Թեհրանի դեմ ամերիկյան նավթային պատժամիջոցների խախտում է, սակայն առայժմ մտածում են, թե ինչ պատասխան կարող է տալ Վաշինգտոնը:
Ինչպես հուլիսի 11-ին հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, Միացյալ Նահանգների վարչակազմում «ճուռակներն» ակտիվորեն կոչ են անում պատժամիջոցներ սահմանելու Չինաստանի ընկերությունների դեմ, որոնք իրանական նավթ են ձեռք բերում։
Հրատարակության տեղեկություներով՝ ԱՄՆ-ի կառավարությունում վախենում են, որ Չինաստանի գործողությունները կարող են խախտել Վաշինգտոնի դիրքորոշումը, որը պնդում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ամերիկյան քաղաքականությունը գործում է:
Դրա հետ մեկտեղ այդ հարցում Չինաստանի վրա ճնշման ուժեղացում են պահանջում ամերիկացի օրենսդիրները հանրապետականների թվից: Միեւնույն ժամանակ նման սահմանափակումների ընդունումը կարող է բարդացնել առանց այն էլ ոչ հասարակ առեւտրական բանակցությունների ընթացքը երկու երկրների միջեւ, նշում է թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: