Փաշինյանի դուստրը՝ մամուլի ֆինանսավորման մասին
Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է մամուլին:
«Իսկ ինչից է, որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են:
Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են՝ իրենք այնքա՜ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»:
Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»:
Եվ այդ «ճնշումը» իրենք ներկայացնում են այնպես, ինչպես ուզում են, և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ»,- գրել է նա:
Հուսանք, Մ. Փաշինյանը չի մոռացել իրենց ընտանեկան լրատվամիջոցի՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի և կայքէջի մասին, և հասարակության՝ մամուլի ֆինանսական աղբյուրների բացահայտման իրավունքը տարածվում է նաև ընտանեկան լրատվամիջոցի վրա։