Բաժիններ՝

Նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային այցի շրջանակներում նախարար Պապիկյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ ժամանել է Հովտաշեն համայնքին հարակից «Արարատ ֆռուդ» գյուղատնտեսական մեծածախ շուկայի շինհրապարակի տարածք, հետևել հողահարթեցման աշխատանքներին։

Այնուհետև նախարարն Արաքսավան համայնքի վարչական տարածքում ծանոթացել է Արաքս գետի ափապաշտպան կառույցների վիճակին և գետի հունի մաքրման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Սուրեն Պապիկյանը ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ քննարկել է նաև գետի բնական հունի հոսքի վերականգնման հնարավորությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031