Իրանի կողմից ՀԳՀԾ պարտավորությունների դրույթներից հրաժարվելը մեծ սխալ կլինի. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Իրանի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պարտավորությունների դրույթներից հրաժարվելը մեծ սխալ կլինի և ոչ ճիշտ արձագանք ԱՄՆ-ի ճնշմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
«Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները մոբիլիզացվում են, որպեսզի ցույց տան Իրանին, որ դա իր շահերից չի բխում», – ասել է Լը Դրիանը` պատասխանելով Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հարցերին:
Նախարարը նշել է, որ պետք է միասին գործել, որպեսզի խուսափեն էսկալացիոն իրավիճակից: