Լևոն Յոլյանը` Սերժ Սարգսյանի, Արմեն Դարբինյանի, Անդրանիկ Մարգարյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերությունների մասին
«Երբ քաղաքական իրավիճակ է փոխվում, մարդկանց աշխատանքից հանում են, քավոր-սանիկությունը վերանում է, հարաբերությունները վերանում են, դա ես սխալ եմ համարում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք Սերժ Սարգսյանի հետ մտերի՞մ է:
Նա նշեց, որ շատ լավ հարաբերություններ է ունեցել Արմեն Դարբինյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի հետ. «Քոչարյանի հետ չեմ ունեցել, քանի որ առիթ չի եղել, քանի որ նշանակվելուց ընդամենը մեկ անգամ եմ նրա մոտ հարցազրույցի եղել»:
Ըստ նրա՝ իր հաջողությունները պայմանավորված են իրենով: Յոլյանը նկատեց, որ 8.5 տարի ՎՊ փոխնախագահ լինելը այդքան էլ հաճելի չէ, և մարդ 4-5 տարուց ավելի չպետք է աշխատի, քանի որ լճանում է:
«Ես կառչած չեմ էս պաշտոնից: Բայց Արման Բաբաջնայնի սուբյեկտիվ, ոչ հիմնավորված, ոչ մի լուրջ բան իր մեջ չպարունակող ելույթից հետո միանշանակ հրաժարական չեմ տա: Բայց երբ գտնեմ, որ արդեն անելիք չունեմ, զբաղվելու շատ այլ բաներ ունեմ»,- հայտարարեց Լ.Յոլյանը: