Red Wings-ն ուղևորներին առաջարկել է Վրաստանի փոխարեն այցելել Երևան կամ Մախաչկալա
Red Wings ռուսական ավիաընկերությունն ուղեւորներին առաջարկում է Վրաստան ուղեւորության տոմսերը փոխարինել Երեւան կամ Մախաչկալա ուղեւորության տոմսերով: Այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը: Red Wings-ը հունիսի 21-ին հայտնել է, որ հուլիսի 8-ից դադարեցնում է Վրաստան թռիչքների տոմսերի վաճառքը:
Բոլոր ուղեւորներին կվերադարձվի ավիատոմսերի լրիվ արժեքը: «Red Wings ավիաընկերությունը որպես այլընտրական տարբերակ առաջարկում է առանց լրավճարի գանձման Երեւանով կամ Մախաչկալայով փոխարինել այն ուղեւորության երթուղին, որի սկզբնակետը կամ վերջնակետը Բաթումն է կամ Քութայիսը՝ սկզբնական տոմսով թռիչքների ժամանակաշրջանի սահմաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վրաստանի ուղղությամբ ավիաընկերության չվերթները մինչեւ հուլիսի 7-ը ներառյալ կկատարվեն ըստ չվացուցակի: «Red Wings ավիաընկերությունը կարգավորիչից ճշտումներ է ակնկալում հուլիսի 8-ից Վրաստանի հանրապետություն թռիչքների ժամանակավոր դադարեցման ՌԴ ղեկավարության որոշման իրականացման վերաբերյալ: Այժմ Red Wings ավիաընկերությունը Մոսկվա-Բաթում-Մոսկվա չվերթներ է կատարում շաբաթական երեք անգամ: Պլանավորում էին հունիսի 20-ից թռչքներ սկսել Մոսկվայից Քութայիս»,-հավելել են ընկերությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: