ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարևորել է Իրանի կողմից պարտավորությունների կատարումը ԳՀՀԾ-ի շրջանակում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ չափազանց կարեւոր է համարում Թեհրանի կողմից իր պարտավորությունների հետագա ամբողջական կատարումը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում։
«Ես անհանգստացած եմ իրանական միջուկային դոսիեի շուրջ աճող լարվածությունից: Ինչպես միշտ ընդգծում եմ, ԳՀՀԾ-ի շրջանակում Իրանի միջուկային պարտավորություններն զգալի հաջողություն են միջուկային վերիֆիկացիայի համար:
Ուստի ես հուսով եմ, որ կհաջողվի ընթացիկ լարվածության թուլացման միջոցներ գտնել երկխոսության ճանապարհով: Չափազանց կարեւոր է, որ Իրանը, ԳՀՀԾ-ի համաձայն, լիովին կատարի իր միջուկային պարտավորությունները, հայտարարել Է Ամանոն գործակալության կառավարիչների խորհրդի նիստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: