Բաժիններ՝

Որտե՞ղ Կենդանակերպի նշանները կարող են գտնել իրենց երկրորդ կեսին

Խոյ

Որքան էլ որ սովորական հնչի, իրենց սիրուն հանդիպելու ամենամեծ հավանականությունը Խոյերն ունեն հասարակական վայրերում։ Դա կարող է լինել գիշերային ակումբ կամ աղմկոտ երեկույթ, ռեստորանում անցկացրած երեկո թե հանգիստ ծովափին։

Խոյի համար կատարյալ զուգընկեր կարող է լինել Ջրհոսի նշանի տակ ծնված մարդը։ Սահմաններ չճանաչող ու նախապաշարմունքներից զերծ այս մարդուն կարելի է հանդիպել որակավորման բարձրացման կուրսերի, սեմինարների ու քաղաքական դեբատների ժամանակ, աղմկոտ գրասենյակում, ամենուր, ուր ինչ-որ նշանակալից ու հետաքրքիր բան է կատարվում։ Ի դեպ, նույնպիսի վայրերում է սիրում լինել նաև Խոյը։

Ցուլ

Կարդացեք նաև

Հարմարավետություն ու լռություն գերադասող Ցուլերն աշխատում են խուսափել մարդկանց կուտակումից, իսկ դա նշանակում է, որ նման վայրերում նրանք ծանոթանալու գրեթե ոչ մի հնարավորություն չունեն։ Նրանք սիրում են ժամանակ անցկացնել այգու նստարանին կամ փոքրիկ, հարմարավետ, խաղաղ սրճարանում։ Բացի սիրելի սրճարանից, Ցուլն իր երկրորդ կեսին կարող է գտնել ժամանակակից արվեստի ցուցահանդեսին կամ ամառանոցում, քանի որ նրանք սիրում են աշխատել հողի հետ։

Ցուլի համար կատարյալ զուգընկեր կարող է լինել նույն հողի տարերքի ներկայացուցիչը, օրինակ, Կույսը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են ապրել տառացիորեն ամենուր, բայց ոչ թե աղմկոտ ժամանակ են անցկացնում կամ նստում են լուռ՝ ծանոթության հույսով, այլ աշխատում են։ Նրանց հետ ծանոթանալ կարելի է՝ շոշափելով պրոֆեսիոնալ ոլորտը։

Երկվորյակներ

Յուրաքանչյուր անսովոր բանի երկրպագու Երկվորյակներն ավելի լավ է ծանոթանան ոչ տրիվիալ վայրերում։ Օրինակ, սերը կարող է ձեզ սպասել էքստրիմով ներծծված վայրերում՝ արշավի ժամանակ կամ աէրոակումբում, թեյնթբոլի դաշտում կամ ֆուտբոլային ստադիոնում։

Ամենուր, ուր կարելի է զվարճանալ ու նյարդերդ լարել, Երկվորյակները կարող են հանդիպել նույնպիսի առաջնահերթություններ ու կենսական արժեքներ ունեցող մարդու։

Միևնույն ժամանակ Երկվորյակի բռնկուն բնավորությունը կատարելապես հավասարակշռվում է Կշեռքի հանգիստ ու կշռադատող բնավորությամբ։ Այդ մարդուն դուք հազիվ թե գտնեք բայքերական հավաքույթի ժամանակ։ Փոխարենը՝ Կշեռքի նշանի ներկայացուցչին դուք հեշտորեն կարող եք գտնել վերնիսաժների կամ էքսկլյուզիվ իրերի զեղչային վաճառքի ժամանակ, ինստուտներում դասախոսությունների կամ հերթական կինոպրեմիերայի ընթացքում։

Խեցգետին

Խեցգետինները հայտնի տնակյացներ են, ովքեր, եթե հանդիպում էլ են իրենց երկրորդ կեսին, ապա միայն հարազատ ու քաջ հայտնի վայրերում։ Դա կարող է լինել ծանոթություն սեփական կամ բարեկամների տանը։ Հաճախ Խեցգետիններն իրենց երկրորդ կեսին գտնում են ընտանեկան տոնակատարությունների ժամանակ։ Բացի դրանից, այս անձանց համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում համացանցում ծանոթանալը։ Երբեմն սովորական նամակագրությունից ու տեսակապից ծնվում են իսկական սիրային հարաբերություններ։

Խեցգետինների համար լավ տարբերակ կարող է լինել Ձուկ զուգընկերը։ Նրան հանդիպել կարելի է ջրամբարներին մոտ գտնվող վայրերում, օրինակ՝ ակվապարկում կամ գետի ափին։ Բացի դրանից, հայտնի ինտելեկտուալ Ձկները կարող են ձեզ սպասել գրախանութում կամ յոգայի դասընթացների ժամանակ։

Առյուծ

Առյուծներն անկանխատեսելի մարդիկ են, ովքեր իրենց երկրորդ կեսին կարող են գտնել՝ որտեղ ասես, բայց ամենից հաճախ դա տեղի է ունենում բնության գրկում՝ առավոտյան վազքի կամ այգում զբոսնելու, ճանապարհորդության ժամանակ կամ պարզապես տան շրջակայքում քայլելիս։ Այն ամենը, ինչ կապված է կենդանի բնության կամ կենդանիների հետ, նույն կենդանաբանական այգի այցելությունը, էականորեն բարձրացնում է Կրակի տարերքի ներկայացուցիչների ծանոթության հնարավորությունները։

Առանձնահատուկ քիմիա կարող է կապել Առյուծին ու Ջրհոսին։ Վերջինիս կարելի է հանդիպել ամենաանսպասելի վայրերում՝ սկսած աղմկոտ երեկույթից ու վերջացրած անձրևոտ օրը կանգառում կանգնած լինելուց։ Պետք է միայն անել սրտիդ ուզածը, և ճակատագիրն ինքը կգտնի նրան։

Կույս

Այս նշանի ներկայացուցիչներին հազիվ թե հնարավոր լինի հանդիպել գիշերային ակումբում։ Մարդկանց զանգվածային կուտակումներն էլ Կույսերին չեն գայթակղում։ Այս անձինք շատ են աշխատում, բայց դրանում կա առավելություն. Իրենց գործընկերների ու աշխատակիցների մեջ նրանք գտնում են նրան, ով նրանց կյանքի հավատարիմ ուղեկիցն է դառնում։ Եվ նույնիսկ արտասահմանյան գործուղման մեկնելիս Կույսերն ավելի մեծ հնարավորություն ունեն իրենց երկրորդ կեսին գտնելու, քան տանը կամ ծովափին։

Գերազանց փոխհասկացվածություն ու ընդհանուր հետաքրքրություններ Կույսերը կարող են ունենալ Այծեղջյուրի հետ։ Բացի դրանից, նրանց հանդիպման համար պարտադիր չէ այցելել աղմկոտ ակումբներ կամ համերգներ, իսկ ահա լավ ռեստորանում, ուր կարելի է համեղ սնվել, կամ առավոտյան սրճարանում մի գավաթ սուրճի ու թարմ թերթերի շրջապատում կարող է թաքնված լինել ձեր ապագա սիրելին։

Կշեռք

Կշեռքները պաշտում են բնության գեղեցկությունը ու առանձնանում են ճանապարհորդությունների հանդեպ ունեցած իրենց սիրով։ Դրա համար էլ այս նշանի ներկայացուցիչները մեծ հավանականությամբ կարող են իրենց կեսին գտնել էկզոտիկ ծովափին, օդանավակայանի սպասասրահում կամ հենց ինքնաթիռում։ Ճակատագրական ծանոթությամբ ավարտ կարող է ունենալ նաև սովորական գետափնյա քեմփինգը։

Ի դեպ, Կշեռքներին շատ հաճախ են դիմում օգնության կամ խորհրդատվության խնդրանքով։ Պետք է ուշադրությամբ վերաբերվել այդ խնդրանքներին, քանի որ դրանք կարող են հաճելի ծանոթության առիթ հանդիսանալ։

Առանձնահատուկ ջռրմ հարաբերություններ կարող են ի հայտ գալ Կշեռքների և Առյուծների միջև։ Նույնիսկ, եթե Առյուծը միջոցառման վարողն է կամ հրավիրված աստղ, Կշեռքները հեշտությամբ կարող են նրա ուշադրությունը գրավել տեղին ժպիտով կամ ժամանակին արված հաճոյախոսությամբ։

Կարիճ

Կարիճները հեշտությամբ են ծանոթանում ու հարաբերություններ ստեղծում, նույն հեշտությամբ էլ բաժանվում են՝ արագորեն կորցնելով զուգընկերոջ հանդեպ հետաքրքրությունը։ Այս մարդուն իսկապես գրավելու համար երկրորդ կեսին պետք է փնտրել այնպիսի վայրերում, ուր նա իր սիրելի հոբբիով է զբաղվում։ Եթե դա սպորտ է, ապա ճակատագիրդ պետք է փնտրես թիմակիցներիդ կամ մրցակիցներիդ շրջանում։

Եթե Կարիճների պատահական զրուցակիցը Խեցգետին կամ Ձուկ լինի, նա անհապաղ պետք է սկսի տպավորություն գործել ու փոխանակել հեռախոսահամար։

Աղեղնավոր

Ազարտային և ոգեշնչվող բնույթ ունեցող Աղեղնավորը կարող է իր երկրորդ կեսին հանդիպել ուր ասես, բայց որպեսզի հանդիպումն ավարտվի հարաբերություններով, լավ կլինի, որ այն կայանա ստադիոնի տրիբունաներում, էքստրեմալ սպորտի տեսակներից որևէ մեկի պարապմունքների ժամանակ կամ էկզոտիկ վայրերում, ուր ձեզ տարել է նոր բացահայտումների տենչը։ Դա կլինի սեր առաջին հայացքից։

Աղեղնավորները ձգտում են դեպի ուժեղ զուգընկերներ, և դրա համար էլ հատուկ քիմիա նրանց մոտ ի հայտ է գալիս Առյուծների ու Խոյերի հանդեպ։ Այդպիսի անձնավորությունների փնտրելու համար բավական է հաճախել լավ գովազդված միջոցառումների, նորաձև երեկույթների ու մարդկանց կուտակումներ պահանջող այլ վայրեր։ Դուք այնտեղ կհաստատեք այնպիսի ծանոթություն, որն ակնթարթորեն կվերածվի ավելիի։

Այծեղջյուր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են չափից առավել դրսևորվող հպարտությամբ ու ինքնահարգանքի բարձր աստիճանով։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով է, որ Այծեղջյուրները հազվադեպ են իրենք առաջինը գնում ծանոթության։ Բայց ճիշտ ժամին ճիշտ տեղում հայտնվելով՝ նրանք կարող են ստեղծել մի իրավիճակ, որի պարագայում ճակատագրական հանդիպումն ամեն պարագայում կկայանա։ Դրա համար կատարյալ ընտրություն կդառնան ինքնազարգացման դասընթացները, յոգայի պարապմունքները կամ լատինաամերիկյան պարերի խմբակները։ Միևնույն ժամանակ՝ ամենից հաճախ Այծեղջյուրները ծանոթություն են հաստատում՝ անծանոթ մարդու օգնության հասնելով։

Ունենալով բարդ բնավորություն՝ Այծեղջյուրը ոչ բոլորի հետ կարող է հարմարվել։ Բայց Ցուլերի հետ այս մարդիկ գերազանց զգայական կապ ունեն։ Այս մարդկանց հետ նրանց կարող է կապել ընդհանուր աշխատանքը, կամ ծանոթությունը կարող է կայանալ այն ժամանակ, երբ Ցուլն իմաստուն Այծեղջյուրին դիմի խորհրդատվության խնդրանքով։

Ջրհոս

Օժտված լինելով արտակարգ մտածողությամբ և ստեղծագործելու հանդեպ ձգտմամբ՝ Ջրհոսները հաճախ իրենց սրտամոտ մարդկանց հանդիպում են թեմատիկ երեկույթների, շնորհանդեսների կամ նորաձևության ցուցադրությունների ժամանակ։ Միևնույն ժամանակ Ջրհոսի համար կարևոր է ոչ թե ծանոթության վայրը, այլ այն, թե որքան խորն ու հետաքրքիր կլինի զրուցակիցը։ Եթե ամեն ինչ բարենպաստ կերպով դասավորվի, և Ջրհոսն իսկական հետաքրքրություն զգա, նա արդեն բաց չի թողնի իրեն հարազատ դարձած մարդուն։

Շատ հաճախ փոխադարձ հետաքրքրություն Ջրհոսի մոտ ի հայտ է գալիս Խոյի հետ շփվելիս։ Ջրհոսն անպայման ուշադրություն կդարձնի այն ականավոր մարդուն, ով գլխավորում է մրցումները, ժողով է անցկացնում կամ իրեն շրջապատող անձանց պատմում է, թե ինչպես կարելի է կյանքը դեպի լավը փոխել։

Ձկներ

Զգայական ու զգացմունքային Ձկները պաշտում են լռությունն ու միայնությունը։ Դրա համար էլ այն հանդիպումը, որը կարող է կայանալ ջրամբարի ափին, պատմական վայրերով էքսկուրսիայի ժամանակ, Ձկներին կարող է խիստ ռոմանտիկ թվալ և նույնիսկ ճակատագրական։ Սակայն իրենց բնույթով Ձկները համեստ մարդիկ են, ովքեր հազիվ թե առաջին քայլը կատարեն ծանոթության ժամանակ։ Իսկ ահա ծանթանալու ձեր արձակած նշաններին կարձագանքեն հաճույքով։

Ձկները կատարյալ միություն կարող են կազմել Կարիճների հետ։ Այս մարդն օժտված է առաջնորդի հատկություններով, իսկ դա նշանակում է, որ Ձկները ցանկություն կունենան լրացնել այդպիսի մարդուն ու նրա հետ գնալ թեկուզ աշխարհի ծայրը։ Գլխավորն այն է, որ առաջինը հետաքրքրություն ցուցաբերես, իսկ Ձկներն ի պատասխան կսկսեն բացվել՝ դրսևորելով իրենց լավագույն հատկությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս