Լավ տեսողությունը պահպանելու համար ձեզ կօգնեն այս 4 սուպերմթերքները
Հայտնի՞ է արդյոք ձեզ, որ գազարը հարուստ է հակաօքսիդանտներով, A վիտամինով ու լյուտեինով։ Բոլոր այս նյութերը շատ օգտակար են աչքերի առողջության համար։
Շատ մարդիկ տառապում են այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են աչքերի հոգնածությունը, միոպիան կամ կատարակտը։
Որոշ դեպքերում դա կարելի է բացատրել ծերության բնական գործընթացներով։ Այնուամենայնիվ, որոշակի վնասակար սովորություններ նույնպես կարող են բացասաբար ազդել աչքերի առողջության վրա։ Ի՞նչ եք անում դուք այն բանի համար, պահպանեք լավ տեսողությունը։
Ցավոք, քչերը կարող են պատասխանել այդ հարցին, սակայն աչքերի համար հոգ տանելը շատ կարևոր է ընդհանուր առողջական վիճակի պահպանման համար։ Մեծ կարևորություն ունի այստեղ սնունդը։ Բանն այն է, որ աչքերի առողջությունը կախված է որոշակի սննդարար նյութերից, օրինակ՝
. A և C վիտամիններից
. Ֆլավոնոիդներից
. Կարոտինոիդներից
. Օմեգա-3 ճարպաթթուներից
. Հանքանյութերից
. Հակաօքսիդանտներից
Այս մասին տեղեկանում ենք steptohealth.ru կայքից։
Ինչպե՞ս սնունդը կարող է պահպանել աչքերի առողջությունը։
Կանաչ բանջարեղեն
Կանաչ տերևներ ունեցող բանջարեղենի բոլոր տեսակները, ինչպիսիք են սալաթը, սպանախը կամ կանաչեղենը, օգնում են պաշտպանել աչքերի առողջությունը՝ շնորհիվ հակաօքսիդանտների պարունակության։
Եվ այսպես, եթե դուք ուզում եք պահպանել լավ տեսողությունը, ձեր ամենօրյա սննդակարգում պետք է առկա լինեն այնպիսի բանջարեղենի տեսակներ, ինչպիսիք են սպանախը, սավոյան կաղամբը, բազուկի տերևները կամ բրոկկոլին։ Դրանք բոլորն էլ հանդիսանում են A վիտամինի աղբյուրներ, որը պաշտպանում է աչքերի եղջերաթաղանթը։
Բացի դրանից, դրանց մեջ պարունակվում են նաև այլ օգտակար նյութեր։ Դրանց շարքում է աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից պաշտպանող լյուտեինը և զեաքսանտինը, որը նպաստում է լավ տեսողությանը։ Այնպես որ, դա իսկապես գերազանց ընտրություն է։
Գազար
Գազարը հայտնի է՝ որպես A վիտամինի բնական աղբյուր։
Աչքերի ցանցաթաղանթի բջիջները կարող են քայքայվել A վիտամինի պակասից։ Իր հերթին՝ դա կարող է տեսողության հետ կապված պրոբլեմներ առաջացնել։ Այնուամենայնիվ, հետազոտողները պնդում են, որ այդ խնդիրները կարելի է լուծել օրգանիզմում A վիտամինի պակասը բետա-կարոտինի միջոցով փոխհատուցելու եղանակով, որը նպաստում է դրա սինթեզին։ Հենց այդ պատճառով էլ գազարն այդքան օգտակար է տեսողության համար, քանի որ այն բետա-կարոտինի բնական աղբյուր է։
Իհարկե, գազարը կօգնի միայն այն դեպքում, եթե տեսողության վատացումը հարուցված է հենց A վիտամինի դեֆիցիտով։ Սակայն դա ընդհանուր առմամբ շատ օգտակար բանջարեղեն է, այնպես որ ,այն պետք է ուտի յուրաքանչյուր ոք, ով հոգ է տանում իր առողջության մասին։
Բուլղարական պղպեղ
Աչքերի առողջությունը պահպանելու համար կանոնավոր կերպով բուլղարական կարմիր պղպեղ կերեք։
Եվս մեկ բանջարեղեն, որը կօգնի պահպանել լավ տեսողությունը, բուլղարական պղպեղն է, քանի որ այն A և C վիտամինների հարուստ աղբյուր է։
Ինչպես արդեն նշվեց, A վիտամինն օգնում է աչքերի բջիջներն առողջ պահել։
Բացի դրանից, C վիտամինն օգնում է կանխել ակնային ինֆեկցիաները, ինչպես նաև հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ, որն աչքի բջիջները պաշտպանում է վաղաժամ ծերացումից։
Կարմիր բուլղարական պղպեղը պարունակում է նաև վիտամին B6, լյուտեին, զեաքսանտին, բետա-կարոտին և լիկոպին։ Բոլոր այս նյութերն անհրաժեշտ են աչքերի առողջության համար։
Ելակ
Այս հատապտուղը C վիտամինի աղբյուր է։ Այս հակաօքսիդանտն անհրաժեշտ է օրգանիզմին աչքերի առողջությունը պահպանելու, ինչպես նաև բորբոքումների և ծերացման հետ կապված հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար։
Ելակի մեջ պարունակվող մյուս հակաօքսիդանտները ձեզ կօգնեն խուսափել աչքերի հետ կապված շատ խնդիրներից, օրինակ, այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են աչքերի չորությունը, դեղին բծի դեգեներացիան ու տեսողության սրության վատացումը։ Եթե ամեն օր ելակ ուտեք, ապա էականորեն կնվազեցնեք աչքերի հետ կապված խնդիրները, հատկապես՝ տարիքի հետ կապվածները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը