Բաժիններ՝

«Շենգավիթ»-«Գործարանային» կայարանների հատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում. այն փոխարինվել է սարքին գնացքով

Երևանի Մետրոպոլիտենի «Շենգավիթ» – «Գործարանային» կայարանների հատվածում  մայիսի 30-ին, ժամը 16:01-ին տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյանը, խափանման  պատճառով առաջացել է գրաֆիկի խախտում։

Գնացքը անմիջապես փոխարինվել է սարքին գնացքով և վերականգնվել է ուղևորափոխադրման բնականոն ընթացքը։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս