Արմեն Սարգսյանն ու Արսեն Թորոսյանը հանդիպել են Բաղրամյան 26-ում
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 30-ին Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրում, հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Այս մասին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է նախարար Թորոսյանը՝ կից տեղադրելով նաև լուսանկարներ Բաղրամյան 26-ից:
«Նախագահ Արմեն Սարգսյանի հետ մի կարևոր հարցի շուրջ զրուցեցինք, որի մանրամասները կիմանաք վաղը երեկոյան»,-գրել է Արսեն Թորոսյանը: