«Բացարձակ չեմ ամաչում այն կադրերից, թե ինչպես եմ ես դիմավորել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Արայիկ Հարությունյանին». Ռեկտորի թեկնածու
ԵՊՀ-ում մեկնարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում հաստատվելու է ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը և նշանակվելու է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Առաջադրվել է երկու է թեկնածու՝ Գեղամ Գևորգյանը և Վահե Հովհաննիսյանը։
Գեղամ Գևորգյանը ԵՊՀ նախկին պրոռեկտորն էր, ում աշխատանքից ամիսներ առաջ ազատել էր Արամ Սիմոնյանը՝ վստահությունը կորցնելու հիմքով:
Գևորգյանը նիստի ժամանակ անդրադարձավ իր անվանն առնչվող խոսակցություններին։
«Ինձ համար շատ ցավալի է, որ անունս կապում են հեղափոխության կամ հակահեղափոխության հետ։ Ես տարիներ շարունակ աշխատել և ծառայել եմ կրթությանն ու գիտությանը։ Բացարձակ չեմ ամաչում այն կադրերից, որ պարբերաբար շրջանառվում է կայքերով, թե ինչպես եմ ես դիմավորել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Արայիկ Հարությունյանին, և ինձ համար առավել ցավալի է, որ այդ մասին դատողություններ են անում մարդիկ, որոնք այդ ժամանակ երկու դռան հետևում փակված՝ դողացնում էին չգիտեին՝ ինչ անել»,- իր խոսքում նշեց նա։
Զարուհի Դիլանյան