Բաժիններ՝

Վարդավառի զբոսայգում երեխան ընկել է լիճը. ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողը փրկել է խեղդվող երեխային

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչություն․ ստորաբաժանման ծառայողները հանրության աչքին երևում են հանցավոր խմբավորումներին վնասազերծելիս։ Հատուկ նշանակայինները անձնուրաց ու խիզախ են ոչ միայն հատուկ առաջադրանքներ ու միջոցառումներ իրականացնելիս, այլև առօրյա կյանքում։ Ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդան Ֆիդանյանը նրանցից մեկն է։

Մայիսի 26-ին՝ կիրակի օրը, նա կնոջ և մանկահասակ աղջկա հետ հանգիստն անցկացրել է Վարդավառի զբոսայգում։ Շուրջբոլորը երեխաներ են խաղացել, երիտասարդ զույգեր զբոսնել։ Ինչպես ասում են՝ կյանքն իր հունով ընթացել է, և հանկարծ՝ ճիչեր․ երեխա է ընկել լիճը։ Վարդան Ֆիդանյանը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում էր։

Նա նետվել է լիճ ու փրկել խեղդվող երեխային։ Այցելեցինք նաև 8-ամյա Վարդանենց տուն։ Տատն ասում է շնորհակալության բառեր չեն գտնում։ Ուրախությամբ փաստում է, որ արդեն երկուՎարդան ունեն։ Ի նշան երախտագիտության՝ որոշել են մեծ Վարդանին փոքր Վարդանի խաչքավոր կարգել։

Դեպքից հետո երեխային տեղափոխել են հիվանդանոց, համոզվել, որ առողջությանը սպառնացող վտանգ չկա ու ժպիտով վերադարձել տուն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031