Բաժիններ՝

Պորոշենկոն խոչընդոտում էր Հակակոռուպցիոն բյուրոյի՝ արևմտյան գործընկերների հետ աշխատանքին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է ապահովել միջազգային գործընկերների հետ ուղղակիորեն համագործակցելու Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ՈւԱՀԲ) հնարավորությունը կոռուպցիոն հանցագործությունները հետաքննելիս: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինայի նախկին նախագահի (Պյոտր Պորոշենկոյի) կողմից քաղաքական կամքի բացակայության պատճառով եւ ՈւԱՀԲ-ի աշխատանքը խոչընդոտելու նպատակով արգելափակվում էր միջազգային համագործակցություն իրականացնելու բյուրոյի լիազորությունների իրացումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահն արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է՝ Եվրոպայի խորհրդին եւ ՄԱԿ-ին անհետաձգելիորեն տեղեկացնել օտարերկրյա պետությունների հակակոռուպցիոն մարմինների հետ միջազգային համագործակցություն եւ ուղղակի հաղորդակցություն իրականացնելու բյուրոյի օրենսդրական լիազորությունների մասին, տեղեկացրել են վարչակազմում, նշելով, որ ՈւԱՀԲ-ի այդ լիազորությունները հաստատված են օրենսդրորեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս