Մեկ օրում ավելի քան 1200 փախստական է վերադարձել Սիրիա
Անցած մեկ օրվա ընթացքում Հորդանանից եւ Լիբանանից ավելի քան 1200 սիրիացի փախստականներ են վերադարձել Սիրիա: Այդ մասին ասված է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկատվական ամփոփագրում։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1253 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» անցակետով՝ 392 մարդ (118 կին, 200 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 861 մարդ (258 կին, 439 երեխա)»,-ասված է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին: