Բաժիններ՝

Մոցարելայով և լոլիկներով ձվածեղ

Բաղադրիչներ

1. Ձու – 3 հատ
2. Չերի լոլիկ – 4 հատ
3. Կարագ – 20 գ
4. Մոցարելա պանիր – 50 գ
5. Ռեհան – 20 գ
6. Ձիթապտղի յուղ՝ ըստ ցանկության
7. Աղ՝ ըստ ցանկության
8. Սև աղացած պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Ձվերը հարել աղի և պղպեղի հետ:

2. Տապակի մեջ հալեցնել կարագը, լոլիկները մի փոքր տապակել և լցնել հարած ձվերը: 20 վայրկյան անց ավելացնել մոցարելան, ռեհանի տերևները և վերցնել կրակից:

3. Մեկ րոպե փակ պահել տապակի կափարիչը, ինչից հետո ձվածեղի վրա ձիթապտղի յուղ լցնել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս