Մեկնարկեց «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. առաջինը ելույթ կունենա Սրբուկը. ՈՒՂԻՂ
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 16-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցում է 18 երկիր:
Հայաստանը մրցույթում ներկայացնող Սրբուհի Սարգսյանը «Walking out» երգով հանդես կգա առաջին համարի ներքո:
«Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեի որոշմամբ, Հայաստանից բացի, այս երեկո ելույթ կունենան Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Մակեդոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը` որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիրների «Մեծ հնգյակը»:
Հիշեցնենք` մրցույթի առաջին կիսաեզրափակիչից հետո, որն անցկացվել էր մայիսի 14-ին, եզրափակիչում են Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն և Սլովենիան:
Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հնարավոր է դիտել հետևյալ հղումով: