Բաժիններ՝

ԱՄՆ-ի 10 նահանգներում աղիքային վարակի բռնկում է արձանագրվել

Աղիքային վարակի բռնկում է տեղի ունեցել ԱՄՆ-ի տասը նահանգում, որն առաջացել է մեծ մասամբ տավարի մսի գործածումից: Այս մասին ասված է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տարածած հայտարարության մեջ:

Այսօրվա դրությամբ, ներկայացված տվյալների համաձայն, հաստատված է վարակման 196 դեպք, 28 հոգի, այդ թվում՝ կրտսեր տարիքի երեխաներ, դեռահասներ եւ տարեց մարդիկ, հոսպիտալացված է: Խոսքը վերաբերում է աղիքային վարակին, որի հարուցիչը E.coli էնտերոհեմոռագիկ աղիքային ցուպիկն է, որը հայտնաբերվել է տավարի աղացած մսի մեջ, սակայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններում ընդգծում են, որ վարակի բռնկումները «շատ աղբյուրներ» ունեն: Վարակման առաջին դեպքերն արձանագրվել են մարտ ամսին:

Վարակի բռնկում է տեղի ունեցել Վիրջինիայի, Իլինոյսի, Ինդիանայի, Մինեսոտայի, Միսիսիպիի, Օհայոյի, Թենեսիի եւ Ֆլորիդայի նահանգների բնակիչների շրջանում: Բացի դրանից, ընդգծում են Կենտրոններում, առնվազն 49 մարդ Է ախտահարվել Ջորջիայում, 69-ը՝ Քենտուկիում, 55-ը՝ Թենեսիում: Հիվանդանալու դեպքեր են արձանագրվել նաեւ կենդանիների շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս