Կլոդ Մոնեի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 110,7 մլն դոլարով
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/974838.jpg)
Իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի կտավը նկարչի համար ռեկորդային 110,7 միլիոն դոլար գումարով վաճառվել է Նյու Յորքում Sotheby՚s-ի աճուրդում: Այդ մասին տեղեկատվությունը մայիսի 15-ին զետեղված է աճուրդային տան պաշտոնական պորտալում։ Ցուցադրված լոտի լրիվ աճուրդային արժեքը կազմել է 110,747 միլիոն դոլար:
«Խոտի դեզեր» շարքի նկարը Մոնեն ստեղծել է 1890 թվականին Նորմանդիայի Ժիվեռնի ավանի մերձակայքում՝ այն տնից ոչ հեռու, որտեղ ապրել է նկարիչը:
Նկարի նոր տիրոջ անունը չի նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: