Բաժիններ՝

«Ասանժը ճնշված է, բայց ընկճված չէ, նա շատ ուժեղ մարդ է». Wikileaks-ում պատմել են բանտում Ասանժի վիճակի մասին

Բանտում գտնվող՝ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ճնշված է, բայց ընկճված չէ, նա հասարակական աջակցության կարիք ունի: Այդ մասին հայտարարել է Wikileaks կայքի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը:

Մայիսի 7-ին Հրաֆնսոնը եւ ամերիկացի դերասանուհի Փամելա Անդերսոնն այցելել են Ասանժին Բելմարշ բանտում: «Ասանժը ճնշված է, բայց ընկճված չէ: Նա շատ ուժեղ մարդ է: Նա կպայքարի: Նա գիտե, որ մեղավոր չէ, որ ոչ մի վատ բան չի արել: Ահա թե ինչու նա հասարակության աջակցության հույս ունի»,- լրագրողներին ասել է Հրաֆնսոնն ամբաստանյալի հետ հանդիպումից հետո:

Անդերսոնը խոստովանել է, որ իր համար ծանր էր ճաղերի հետեւում տեսնել ընկերոջը: «Ինձ համար ծանր էր Ջուլիանին տեսնել այստեղ:

Դա ծանր է եւ շփոթահար վիճակի մեջ է գցում: Նա չպետք է գտնվի ուժեղացված ռեժիմի բանտում, նա բռնի գործողություններ չի կատարել, նա մեղավոր չէ: Նա գրադարանից, համակարգչից օգտվելու հնարավորություն չունի, լիովին կտրված է տեղեկատվությունից:

Նա նույնիսկ չի կարող խոսել երեխաների հետ»,- լրագրողներին ասել է դերասանուհին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս