 
                        Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին երկու օրով արձակուրդ կվերցնի
 
                                    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի առաջին օրերին երկու օրով արձակուրդ կվերցնի: Այս մասին նա հայտարարեց մայիսի 7-ին Հանրային ռադիո անակնկալ այցելության ժամանակ՝ «Ռադիոլուր» լրատվական արտահերթ թողարկման ուղիղ եթերում:
«Մտադիր եմ հունիսի առաջին օրերին Հայաստանի Հանրապետությունում երկու օրով աշխատանքից կտրվել: Անցած տարվա մարտի 31-ից մինչև հիմա չի հաջողվել ռեալ աշխատանքային միջավայրից կտրվել, միակ բացառությունը, թերևս, եղել են ամանորյա արձակուրդները, բայց դրանք էլ ունեն իրենց բարդությունները»,-ասաց նա:
Անդրադառնալով մայիսի 8-ի իր ասուլիսին ՀՀ վարչապետը նշեց, որ ասուլիսը սկսելու է Նոր Հայաստանի վերաբերյալ 100 փաստ հրապարակելով, ինչը միտված է ցույց տալու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երկրում: «Դրանից հետո լրագրողները կորոշեն ինչի մասին կխոսեմ»,- ասաց նա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        