«Սերժ Սարգսյանը՝ ինչպես առաջներում, այնպես էլ՝ այսօր աշխատում է, հետևում է…». Սմբատ Լպուտյան
Ծաղկաձորում ընթանում է «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որին ներկա էր նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի նախագահությունը քաղաքական առումով խոչընդո՞տ է՝ հարցին ի պատասխան՝ նախարարը հակիրճ ասաց. «Եթե ես այստեղ եմ, նշանակում է՝ ոչ»։
Սերժ Սարգսյանի նախագահության հարցում որևէ խնդիր չի տեսնում նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ և գիտաժողովի անցկացման նախաձեռնող Սմբատ Լպուտյանը, ով նկատում է, որ ՀՀ երրորդ նախագահը շարունակում է աշխատել՝ ինչպես առաջ. «Աշխատանքներն ընթանում են շատ ակտիվ»։
Արդյո՞ք նոր իշխանությունները նույն կարծիքին են Սերժ Սարգսյանի հարցում՝ լրագրողի հարցին, նա պատասխանեց. «Այդ մենք պետք է ասենք՝ օգո՞ւտ է, թե՞ ոչ. եթե աշխատանքները լավ են ընթանում, ապա խնդիրը ո՞րն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան