 
                        Մեկնարկել է Մատաղիս գյուղի և համայնքից դեպի Մարտակերտ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլը
 
                                    Արցախում մեկնարկել է ռազմավարական ուղղություններից՝ Մատաղիսի ուղղությամբ, ճանապարհաշինական կարևոր ծրագիրը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ ներկայացնելով լուսանկարներ:
«Մեկնարկել է Մատաղիս գյուղի, ինչպես նաև՝ համայնքից դեպի Մարտակերտ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլը»,-նշել է Տիգրան Աբրահամյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        