Բաժիններ՝

Մահացել է «Աստղային պատերազմներ»-ում Չուբակայի դերը խաղացած դերասանը

Կյանքի 75-րդ տարում մահացել է «Աստղային պատերազմներ» կինոսագայում Չուբակայի դերը խաղացած դերասան Փիթեր Մեյհյուն: Այդ մասին հայտնել է դերասանի ընտանիքը:

«Փիթեր Մեյհյուի ընտանիքը խորը վշտով հայտնում է, որ Փիթերը հեռացել է կյանքից: Նա մահացավ 2019 թվականի ապրիլի 30-ին ընտանիքի շրջապատում Տեխասի հյուսիսի իր տանը»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակված է Twitter-ում:

Փիթեր Մեյհյուն Չուբակային մարմնավորել է «Աստղային պատերազմներ» կինոսագայի երրորդից վեցերորդ ֆիլմերում, ինչպես նաեւ 2015 թվականի «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս