«Ես էլ կորած մարդ չեմ. ինձ էլ են շատ ինֆորմացիաներ հասնում». Դավիթ Սանասարյան

«Ես ասացի, որ ինձ նման նախազգուշացում է եղել, որ նման դաշտ եմ մտնում։  Աշխատակիցների կողմից, ովքեր տեղյակ են, թե այդ դաշտում 40-41 տոկոսն ում է պատկանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով նախկինում արված իր հայտարարություններին, թե իրեն զգուշացրել են ինչ-որ «դաշտ» չմտնելու մասին։

Ասուլիսի ընթացքում Սանասարյանը հայտարարեց, որ, երբ գործընթացն ավարտվի, իր գնահատականը հստակ կտա. «Ես էլ շատ բաներ փորձում եմ հասկանալ՝ ինչ ջրեր են հոսում, ինչի համար է սա արվում, ես ունեմ իմ հիմնավոր մոտեցումները, բայց դրանք դեռ չեմ հայտնի։ Հնարավորինս ավելի շատ կտեղեկացվեմ. Ես էլ կորած մարդ չեմ. ինձ էլ են շատ ինֆորմացիաներ հասնում։ Վերլուծում եմ, փորձում եմ հասկանալ, թե էս քամին որտեղից է գալիս»,- հավելեց Սանասարյանը։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս