 
                        Ուղևորներից մեկը տեղում մահացել է. վարորդը և 7-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
 
                                    Ապրիլի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Տոյոտա Լանդ Քրույզեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 199-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 64-ամյա ուղևորուհի Վերա Հովսեփյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        