Մի «բիչոկի» պատմություն կամ «Էս ինչ տոնով ես խոսում». Ինչի՞ց է ծագել փոխմարզպետի և պատգամավորի միջև վեճը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց ձորում ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի եւ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի միջեւ ընդհարումը, «վկաներից» մեկի պատմելով, սկսվել է «բիչոկից», որը Քաղաքացու օրվա միջոցառման մասնակից երիտասարդներից մեկը գետնին է նետել, իսկ երիտասարդ փոխմարզպետն էլ ցուցադրաբար հորդորել է նրան առվի միջից վերցնել «բիչոկը»՝ խոցելով տղայի ինքնասիրությունը։

Վերջինս անցել է հակագրոհի․ «Քեզ պետք է՝ դու վերցրու»: Դա լեզվակռվի պատճառ է դարձել, որին միացել են մյուսները, այդ թվում՝ Բագրատյանը։ Պատգամավորը հանդիմանել է փոխմարզպետին․ «Ի՞նչ տոնով ես խոսում, քեզ ո՞վ ա իրավունք տվել ջահել տղուն նվաստացնես»։

Փոխմարզպետը դիտողությունը ծանր է տարել։ Մանրամասներ պատմող մեր զրուցակիցն ասաց, որ իր համար անակնկալ է եղել, որ վեճն այդքան կթեժանար, եւ իմքայլականներն այդպիսի աղմուկ կբարձրացնեին, ու անգամ քրեական գործ կհարուցվեր․ «Որովհետեւ ամեն ինչ անցել էր, բոլորը գինովցած՝ գուցե տաքացել էին, բայց Բագրատյանից բացի, ուրիշներին էլ պետք է մեղադրել փոխմարզպետին «վիրավորելու» հարցում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս