«Ինքը՝ Սանասարյանը, չէր պահում անմեղության կանխավարկածը». քաղտեխնոլոգ
«Դավիթ Սանասարյանի գործն ավելի շատ աղմուկ ստացավ այն պարագայում, որ ինքը, լինելով ՀՀ վարչապետին կից Վերահսկողական ծառյության պետ, չէր պահում անմեղության կանխավարկածը… ինքը ՝ Դավիթ Սանասարյանը, ինչի մասին նախազգուշացում ստացավ»,- 168.am-ի հետ զրույցում Սանասարյանի գործին անդրադառնալով՝ նշում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ապա հիշեցնում Փաշինյանի հայտնի ակնարկը, թե չի կարելի գիշերը գրել Ֆեյսբուքում, իսկ առավոտյան գնալ ստուգման։
«Սա դարձավ հիմք, որպեսզի այսօր Դավիթ Սանասարյանի հակառակորդները բումերանգի նման վերադարձնեն իրեն»,- ամփոփում է քաղտեխնոլոգը և հավելում, որ իրավական առումով գնահատականներ հնչեցնել չի ցանկանում, քանի որ գործն իրավական հարթության մեջ լուծվելիք խնդիր է։
Զարուհի Դիլանյան