Բաժիններ՝

4 բան, որ չի կարելի կրել հարսանիքների ժամանակ

Հարսանիքները գնալով ավելի քիչ կանոններ են պարտադրում: Եվ դա հրաշալի է: Այժմ հարսանիքի հյուրի հանդերձանք ընտրելն ավելի հեշտ է, բայց, այնուամենայնիվ, Cosmopolitan-ը ներկայացնում է մի քանի կանոններ, որոնց խախտումն ավելորդ հմայք չի հաղորդի կերպարին:

Մի կրեք սպիտակ

Զգեստը չափազանց կարևոր է հարսնացուի համար, հետևաբար՝ հնարավորություն տվեք նրան լինել միակը սպիտակ զգեստով: Եթե ցանկանում եք բաց երանգի զգեստ կրել, ընտրությունը կանգնեցրեք վարդագույնի վրա:

Ջինսեր՝ ոչ

Ջինսերը համարվում են առօրյա հագուստ: Փոխարենը՝ կարող եք ընտրել ջինսի գույնի կոմբինեզոն:

Եթե ցանկանում եք տաբատներ կրել, ընտրեք դասական կոստյում:

Մի անտեսեք դրեսկոդը

Հարմարավետությունը միշտ հաճելի է, բայց հարսանիքը զգեստի օր է: Հնարավորության դեպքում ընտրեք այնպիսի զգեստ, որի գործվածքը, ձևը և գույները Ձեզ հաճույք են պատճառում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս