Բաժիններ՝

«22 տարեկանում քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն». Նիկոլ Փաշինյան

«ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին՝ առնվազն քաղաքացիների մի մասը, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն»,- այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԵՊՀ մասնաշենքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հիշեց մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան ասուլիսին քաղաքացիներից մեկի հարցը:

«Մի հարց էին ինձ ուղղել, որի մասին մինչ օրս մտածում եմ: Քաղաքացին ասում էր՝ 22 տարեկան եմ և աշխատանքի ընդունվելուց ուզում են բարձրագույն կրթություն, 3 տարվա աշխատանքային փորձ և 3 լեզուների իմացություն: Ասում էր, այս ի՞նչ աբսուրդ է: Առաջին հայացքից՝ սա աբսուրդ է թվում, բայց ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին կամ  առնվազն քաղաքացիների մի մասը, հատկապես՝ իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր բանակ չեն գնում, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է  մեր աշխատաշուկան կառուցենք այնպես, որ կրթություն ունեցող մարդը կարողանա աշխատանք գտնել»,- նշեց նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս