Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ուղիղ

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է քառօրյա հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Ապրիլի 16-ին մեկնարկած քառօրյա նիստի ընթացքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին և կից ներկայացված նախագծերի փաթեթին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդմանը:

Ապրիլի 18-ի նիստում Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց Գարեգին Բաղրամյանին։

Ապրիլի 19-ին խորհրդարանում քննարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի ընտրության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք դեմ ենք քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը:

Ազգային ժողովի նիստի ուղիղ հեռարձակում. 22.04.2019

Ազգային ժողովի նիստի ուղիղ հեռարձակում. 22.04.2019

Gepostet von Armenpress am Sonntag, 21. April 2019

Տեսանյութեր

Լրահոս