«Այաքսի»՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ անցնելու պատճառով կհետաձգվեն Հոլանդիայի առաջնության խաղերը
Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միությունը (KNVB) հայտարարել է ազգային առաջնության օրացույցի փոփոխության մասին:
Այսպիսով, 33-րդ տուրը, որը նախավերջինն էր և նախատեսված էր ապրիլի 28-ին, ամբողջությամբ հետաձգվեց մինչև մայիսի 15-ը և կլինի վերջին փուլը:
Դրա պատճառը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Այաքսի» հայտնվելն էր: Հոլանդիայում վերջին երկու տուրերի (33-րդ և 34-րդ) բոլոր հանդիպումները սկսվում են միևնույն ժամանակ: Այս դեպքում 34-րդ տուրը չի հետաձգվի և տեղի կունենա մայիսի 12-ին:
Հակառակ դեպքում «Այաքսը» 28 օրվա ընթացքում 9 խաղ կանցկացներ` ապրիլի 10-ից մինչև մայիսի 8-ը («Տոտենհեմի» հետ պատասխան հանդիպումը): Բացի այդ, հոլանդական ակումբը կունենար 2 արտագնա խաղ մի քանի օրվա մեջ:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից առաջ ևս Հոլանդիայի առաջնության որոշ խաղեր հետաձգվել էին:
Սիրարփի Աղաբաբյան