Բաժիններ՝

Փաշինյան-Ծառուկյան հանդիպման արդյունքում հնարավո՞ր է իշխանությունը ետ քայլ անի ցեմենտի հարցում

Ինչպես առավոտյան հայտարարել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այսօր Ազգային ժողով եկան երկու անձնավորություն՝ ցեմենտի խնդրով: Ի թիվս այլ հանդիպումների, նրանք քննարկում ունեցան նաև «Իմ քայլը» պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանի հետ:

168.am-ը Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ են քննարկել և ի՞նչ արդյունք կա:

«Բոլորի հետ նույն բանն ենք քննարկում, մենք ցանկանում ենք հասկանալ՝ ինչ կարծիք ունեն և ինչ ինքնարժեք են ստանում ընդհանրապես ՀՀ-ում երեք ցեմենտ արտադրողները և ինչքան է նստում ցեմենտը ներմուծողների վրա, ըստ դրա՝ կողմնորոշվենք՝ ինչ պետտուրք կիրառենք իրանական ցեմենտի վրա, որպեսզի հայկականի հետ նա մրցի»,- ասաց Հ.Սարգսյանը:

Մեր դիտարկմանը, որ ԲՀԿ-ականներին վրդովեցրել էր Սարգսյանի հայտարարությունը հանձնաժողովի նիստում 400 աշխատողի կրճատման մասին, պատգամավորը պատասխանեց, որ ինքն ասել է, որ ժամանակն է հասկանալ՝ պետությանը ձեռնտու է ունենալ աշխատատեղե՞ր, թե՞ ունենալ ավելի մատչելի ցեմենտ.

Կարդացեք նաև

«Պետք է ունենանք մատչելի ցեմենտ և պետք է ունենանք տեղական արտադրություն»:

Մեր հարցին՝ Փաշինյան-Ծառուկյան հանդիպման արդյունքում հնարավո՞ր է իշխանությունը ետ քայլ անի, Հ.Սարգսյանը պատասխանեց, որ ետ կանգնելու խնդիր չկա, ԱԺ տնտեսական հանձնաժողովում միաձայն կողմ են քննարկել նախագծին, այդ թվում՝ դրա երեք ԲՀԿ-ական անդամները, բայց նախագծի առաջինից երկրորդ ընթերցում քննարկումներ կլինեն և փոփոխությունները չեն բացառվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս