Բաժիններ՝

17 տարեկան հասակում մահացել է «Ամպամած ատլաս» ֆիլմի դերասանուհի Մայա-Լեսյա Նեյլորը

Բրիտանացի դերասանուհի եւ երգչուհի Մայա-Լեսյա Նեյլորը, որը խաղացել է «Ամպամած ատլաս» ֆիլմում, մահացել է կյանքի 17-րդ տարում: Այդ մասին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան՝ վկայակոչելով A&J Management ընկերությունից նրա ներկայացուցիչներին:

Կորպորացիայի տվյալներով՝ Նեյլորը կյանքից հեռացել է դեռ ապրիլի 7-ին: Սակայն նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն այժմ: Մահվան պատճառները դեռ չեն բացահայտվում, նշում է BBC-ն:

A&J Management-ի տեղեկատվության համաձայն, «Մայա-Լեսյան շատ տաղանդավոր էր ու A&J-ի կարեւոր մասնակիցը, եւ ընկերությունը նրա կարիքը շատ է զգալու»: «Նա BBC-ի սիրելին էր, ինչպես նաեւ արտակարգ տաղանդավոր դերասանուհի, երգչուհի եւ պարուհի»,-հավելել են CBBC հեռուստաալիքի ներկայացուցիչները:

Մայա-Լեսյա Նեյլորը ծնվել է 2002 թվականի նոյեմբերի 6-ին՝ Մեծ Բրիտանիայում: Կինոյում նրա դեբյուտը կայացել է 2004 թվականին: Նա խաղացել է «Ամպամած ատլաս» (2012 թ.), «Կարմիր կոդը» (2013 թ.) եւ «Զրոյական ինդեքս» (2014 թ.) ֆիլմերում, ինչպես Millie Inbetween հեռուստասերիալում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս