«Վեոլիա Ջուրը» 10 000 եվրո կփոխանցի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար
Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետը, ինչ խոսք, ուղղակի ցնցեց ողջ հայ ժողովրդին: Այդ թվում Վեոլիա ջուր ընկերության աշխատակազմին:
Այսօր էլ դժվար է հավատալ, որ համաշխարհային ճարտարապետության այդ կոթողը, որով Ֆրանսիայի ժողովուրդի հետ մեկտեղ իրավացիորեն հպարտանում էր ու հիանում ողջ քրիստոնեական աշխարհը, հրդեհի զոհ դարձավ: Բայց եւ ուրախություն ապրեցինք բոլորս, տեղեկանալով, որ կորուստն անդառնալի չէ: Իսկ որ տաղանդաշտ Ֆրանսիան Աստվածամոր տաճարը շուտով ոտքի կկանգնեցնի՝ նրան հաղորդելով նոր շուք ու գեղեցկություն, համոզված ենք, մեզանում ոչ ոք չի կասկածում:
Այսօր բոլոր բարի կամքի տեր մարդիկ մեզանում հոգով Ֆրանսիայի հետ են: Ու մաղթում են ֆրանսիացիներին համբերություն՝ ավելի լավ ապագայի հույսով ու հավատով:
Իր կողմից Վեոլիա Ջրի տնօրինությունը որոշել է 10 հազար եվրո հատկացնել տաճարի վերականգնմանը:
Իհարկե, գումարը խորհրդանշանական է: Այն միայն կոչված եւս մեկ անգամ ընդգծելու մեր հարգանքը բարեկամ Ֆրանսիայի նկատմամբ, որը մշտապես Հայաստանի կողքին է, հայ ժողովրդի համերաշխությունը ֆրանսիայի ժողովրդի հետ, ինչպես նաեւ Վեոլիա Ջուր ընկերության աշխատակիցների ցանկությունը ինչ որ կերպ աջակցել այդ աստվածահաճո գործին:
Հայաստան – Ֆրանսիա. Մի՛շտ ձեռք ձեռքի:
Վեոլիա Ջուր ՓԲԸ