«Ես մոլորակի ամենաերջանիկ մարդն եմ այս խաղից հետո». Էրիկսենը՝ խաղից դուրսի մասին
«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կիսվել է իր զգացմունքներով` Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչից հետո:
«Տոտենհեմը» պարտվեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (3:4), սակայն հաղթեց ընդհանուր դիմակայությունում (4:4)` մրցակցի հարկի տակ խփված գնդակների շնորհիվ:
Վերջին րոպեի ընթացքում «Մանչեսթեր Սիթին» Քրիստիան Էրիկսենի սխալից հետո գոլ խփեց, բայց մրցավարը չեղարկեց գոլը՝ տեսակրկնությունների համակարգի վրա աշխատող մրցավարների հուշումից հետո:
«Ես մոլորակի ամենաերջանիկ մարդն եմ այս խաղից հետո: Ես մտածեցի, որ ամեն ինչ ավարտված է, բայց սա զվարճալի խաղ էր: Սա կարծես ամերիկյան ոլորանները լիներ: Մենք նրանց թույլ տվեցինք շատ բաներ անել, բայց մենք նույնպես շատ հնարավորություններ ունեինք: Սա տարօրինակ խաղ էր:
Այսօրվանից մենք խորը շունչ ենք քաշում: Հեքիաթային կլինի նորից այստեղ վերադառնալը և կրկին այս մրցակցի հետ խաղալը»,- ասել է Էրիկսենը:
Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալելու է «Տոտենհեմին»: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20-ին:
Սիրարփի Աղաբաբյան