Անրին կարող է գլխավորել «Նյու Յորք Ռեդ Բուլզը» MLS-ում
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Մոնակոյի» նախկին գլխավոր մարզիչ Թիերի Անրին կարող է շարունակել կարիերան MLS-ում: 41-ամյա ֆրանսիացին բանակցություններ է վարում «Նյու Յորք Ռեդ Բուլզի» հետ:
Նյու Յորքի ակումբի կազմում Անրին հանդես է եկել 2010-14 թվականներին: Անցկացրած 135 հանդիպումներում Անրին դարձել է 52 գոլի հեղինակ:
Հիմա ակումբը, հաղթելով մրցաշրջանի մեկնարկային վեց խաղերից միայն մեկը, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:
«Մոնակոյում» 3 ամիս աշխատելու ընթացքում Անրին թիմի հետ ընդամենը 4 հաղթանակ է տոնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը