Թաիլանդի թագուհուն հոսպիտալացրել են. Bangkok Post
Թաիլանդի Սիրիքիթ թագուհուն ապրիլի 16-ին տեղափոխել են Չուլալոնգկոռն հիվանդանոց՝ տենդով: Ապրիլի 17-ին այս մասին հայտնել է Bangkok Post թերթը։ Թագավորական պալատի տվյալներով՝ բժիշկները նրան խորհուրդ են տվել հիվանդանոց տեղափոխվել այն բանից հետո, երբ նրա մոտ տենդ է սկսվել, որն առաջացել է միզապարկի վարակից:
2018 թվականի օգոստոսի 19-ին 86-ամյա թագուհին հոսպիտալացվել էր ջերմով եւ հաճախացած հազով: Բժշկական հիմնարկությունում նրա մոտ հայտնաբերել էին գրիպ, բժիշկները խորհուրդ էին տվել բուժընթաց անցնել: 11 օր անց նա դուրս էր գրվել Չուլալոնգկոռն հիվանդանոցից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: