Բաժիններ՝

LVMH-ը և Բեռնար Առնոյի ընտանիքը 200 մլն եվրո կնվիրաբերի Նոտր Դամի վերականգնմանը

LVMH (LVMH Moսt Hennessy Louis Vuitton) ընկերությունների խումբը եւ նրա տնօրենների խորհրդի նախագահ Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել են Փարիզի Աստվածամոր տաճարի վեականգնմանը 200 մլն եվրո նվիրաբերելու մտադրության մասին: Ադ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն հայտարարել է, որ քաղաքապետարանը 50 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, որը տուժել է հրդեհից: Մինչ այդ Իլ դը Ֆրանս տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը հայտարարել է, որ տարածաշրջանը, որպես արտակարգ օգնություն, 10 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը: Իր հերթին Ֆրանսիայի Total նավթի-գազի կորպորացիան 100 միլիոն եվրո կտրամադրի կրակի ճարակ դարձած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:

«Total-ը, որը Fondation du Patrimoine հիմնադրամի առաջին հովանավորն է երկար տարիների ընթացքում, կկատարի 100 միլիոն եվրոյի չափով հատուկ նվիրատվություն Նոտր Դամ դը Պարիի վերակառուցման համար»,- գրել է Պույանեն Twitter ցանցի իր օգտահաշվում: Իսկ ֆրանսիացի միլիարդատեր-գործարարներ Պինոների ընտանիքը 100 միլիոն եվրո կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, որը տուժել է այնտեղ բռնկած հրդեհի հետեւանքով:

Ֆրանսիայի Մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը միջոցների հանգանակություն է սկսել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, կազմակերպության կայքում հայտնվել է «Փրկենք Նոտր Դամը» համապատասխան բաժինը: Օգտատերերին առաջարկվում է կատարել 50-ից մինչեւ 500 եվրո գումարի մուծում. կամ նշել ցանկացած այլ գումար՝ ըստ հայեցողության: «Բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ կուղղորդվեն Փարիզի Աստավածամոր տաճարի վերականգնմանը»,- ասված է կայքում հրապարակված մեկնաբանության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս