ԵՄ-ի երկրները վերջնականապես համաձայնեցրին ԱՄՆ-ի հետ առեւտրական բանակցություների սկիզբը. Reuters
Եվրամիության երկրներն ավարտել են ԱՄՆ-ի հետ պաշտոնական առեւտրական բանակցությունների անցկացման մանդատի համաձայնեցումը: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ այդ երկխոսությունն սկսելու օգտին քվեարկել է Եվրամիության երկրների մեծամասնությունը, նշվում է, որ Ֆրանսիան դեմ է քվեարկել, իսկ Բելգիան ձեռնպահ է մնացել: Բանակցություններում խոսքը կվերաբերի արդյունաբերական ապրանքների մաքսերի իջեցման հնարավորությանը եւ Եվրոպայի ընկերությունների համար ԱՄՆ-ի սանդարտների կատարման պարզեցմանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա մաքսերի սահմանման պլաններն՝ ի պատասխան Եվրամիության կողմից Airbus ընկերության դրամատրման: Համապատասխան հայտարարությունը նա հրապարկել է Twitter-ի՝ իր էջում՝ հավելելով, որ այդ միջոցը կվերաբերի ԵՄ-ի երկրներից 11 միլիարդ դոլար գումարի ներմուծմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: