Բաժիններ՝

Boeing-ը B-1 է B-52 ռմբակոծիչների արդիականացման 14 մլրդ դոլարի պարտավորագիր է ստացել

Boeing ընկերությունն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետ կնքել է B-1 Lancer եւ B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչների հավաքակազմի արդիականացման պարտավորագիր: Ավիաշինական ընկերությունը 14,3 միլիարդ դոլար կստանա 10 տարվա ընթացքում: Այս մասին հաղորդել է Պենտագոնն իր կայքում:

«Boeing-ի հետ կնքվել է B-1 եւ B-52 սպառազինությունների համակարգերի կատարելագործման, արդիականացման, նախագծման եւ փորձարկման՝ 14,3 միլիարդ դոլար գումարի պարտավորագիր,- նշել է պաշտպանական գերատեսչությունը:- (Պլանավորվող) աշխատանքներն, ինչպես սպասվում է, կավարտվեն 2029 թվականի ապրիլի 11-ին»:

Ինչպես հետեւում է հաղորդագրությունից, ռմբակոծիչների արդիականացումը կհանգեցնի «դրանց խոցող ունակության մեծացման, շահագործման ժամկետի երկարացման, ինչպես նաեւ սպասարկման պարզեցման», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս