Բաժիններ՝

Շվեդիան պատրաստ է ԵՄ-ի երկրների դեմ պատժամիջոցներ սահմանել միգրանտներ ընդունելուց հրաժարվելու համար

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Եվրամիության այն երկրների նկատմամբ, որոնք հանդես են գալիս իրենց մոտ փախստականների ընդունման դեմ, օրինակ՝ Հունգարիայի դեմ: Ապրիլի 15-ին այս հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել Dagens Nyheter թերթում հրապարակված հարցազրույցում:

«Այո՛, ես պատրաստ եմ անելու դա,- պատասխանել է Լյովենը պատժամիջոցների հնարավոր սահմանման վերաբերյալ հարցին:- Որովետեւ ինչ-որ ժամանակ մեզ մոտ պետք է համապարտ պատասխանատվություն լինի (միգրանտների ընդունման համար): Այն չեն կարող կրել մեկ, երկու կամ երեք երկիր»:

«Եթե նրանք պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել, ապա դրա համար եւս պետք է վճարել, հնարավոր չի լինի Եվրամիությունից միջոցներ ստանալ այնպես, ինչպես այսօր,- շարունակել է Լյովենը:- Հունգարիան ամենահաջողակ երկրներից մեկն է: Անհանդուրժելի է, որ երկիրը, որն ստանում է ամենամեծ օժանդակությունը ԵՄ-ից, ասի. «Ո՛չ, մենք պատասխանատվություն չենք ստանձնում միգրացիայի համար»:

Ամեն շաբաթ ոստիկանությունը Շվեդիայի սահմաններին կանգնեցնում է 150 – 200 միգրանտների: 2015 թվականին 9,8 միլիոն բնակչությամբ երկիր է ժամանել 163 հազար փախստական: Դա ամենամեծ ցուցանիշն է Եվրոպայում բնակչության մեկ շնչի հաշվով: 2016, 2017 եւ 2018 թվականներին թագավորություն է ժամանել համապատասխանաբար 29 հազար, 26 հազար եւ 21,5 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս