Բաժիններ՝

«Ֆուկուսիմա-1»-ում սկսվել է վառելիքաձողերի դուրսբերումը վթարային ռեակտորից

Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երրորդ ռեակտորում սկսվել է վառելիքաձողերի հանումը, ատոմակայան, որտեղ 2011 թվականին հուժկու երկրաշարժի եւ ցունամիի պատճառով տեղի ունեցավ Չեռնոբիլի վթարից հետո խոշորագույն վթարը: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:

Գործողության առաջին փուլի ընթացքում կհանվի յոթ հավաքվածք, որոնց վնասման ռիսկն առավել փոքրն է: Աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ այս ամսվա վերջը:

Ընդամենը երրորդ ռեակտորի ավազանում գտնվում է 566 վառելիքաձող, այդ թվում՝ 514 օգտագործված: Մնացած հավաքվածքների հանումը ենթադրվում է սկսել հունիսին, իսկ գործողությունն ամբողջությամբ TEPCO-ում մտադր են ավարտել սոսկ 2020 թվականի ընթացքում:

Երրորդ ռեակտորից հետո ճապոնացի մասնագետները կկարողանան համանման աշխատանքների ձեռնամուխ լինել առաջին եւ երկրորդ ռեակտորներում, որոնք ամենից շատ են տուժել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս