#SutNikol նախաձեռնության անդամները վարչական տույժի կենթարկվե՞ն. «Փաստինֆո»
#SutNikol նախաձեռնության 9 անդամներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս տղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զ. Գաբրիելյանը: Վերջինիս խոսքով` նշված անձինք բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է` հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը:
Նշենք, որ այս արարքի համար սահմանված է տուգանք` աշխատավարձի քսանապատիկից մինչեւ վաթսունապատիկի չափով:
Նախաձեռնության անդամները առավոտից Երեւանի փողոցները պատում էին #SutNikol գրությամբ: